Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    76%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24362
  • Դոլար = 387.646

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը անհիմն ձգձգում է անհետ կորածների և գերիների փոխանակման գործընթացները։

«Սա ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը խաթարելու, հանրային համերաշխությունը խաթարելուն ուղղված դիտավորյալ գործողությունների հատկանիշներ ունեն, և սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է։ Սա դիտարկում եմ ատելության, կազմակերպված քարոզի շրջանակում, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո, դրանից առաջ էլ։ Հիմա շատ ավելի ինտենսիվ ձևով ոչ միայն ատելության և թշնամանքի քարոզ է գնում, այլ նաև ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամեն ինչը, և այդ կատարողները տեսանյութերում ակնհայտ գիտեն, որ նրանք ոչ միայն անպատիժ են մնալու իրենց հանցավոր արարքների համար, այլ խրախուսանքի են արժանանալու»,-նշեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այդ արարքները ադրբեջանական քաղաքականության մի մասն են։  «Հետևաբար, ինչպես օրինակ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նախ մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, մի հատ էլ ասել էին, թե վարույթներ ենք հարուցել, եթե պետք լինի, առանձին զինվորներ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, ինչ է նշանակում, սա պատասխանատվություն գցելով չի․ այդ զինվորներն, իհարկե, իրենք էլ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է, այնպես չի, որ զինվորը ինչ որ վերցրեց իրենից առանձին մտածեց ու նկարեց այդ տեսանյութը, խոշտանգումը։ Երբ այդ բոլոր դեպքերը ուսումնասիրում ենք, պարզ չէ՞, որ սա միասնական քաղաքականության մաս է, միշտ էլ այդպես է եղել այս ողջ ընթացքում, հետևաբար այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաև կան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներ առանձին դեպքերում, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականության մաս են»։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս հանգամանքները հաշվի առնելով է այսօր հրատապ կոչով դիմել միջազգային հանրությանը։ «Պետք է ասեմ՝ բացի այդպես հրապարակային դիմումից, նաև մեր աշխատակազմում գնում են ինտենսիվ աշխատանքներ, մենք նաև կազմում ենք անհատական գրություններ, ըստ յուրաքանչյուր միջազգային մարմինների, այդ գրությունների հետ միասին ուղարկվում են նաև  մեր տրամադրության տակ գտնվող ապացույցները, այն ապացույցները, որոնք մենք ենթարկել ենք վերլուծության ու մշակման։ Այսինքն այն տեսանյութերը, որ կան, այնպես չի, որ դա վերցնում ենք, միանգամից ուղարկում ենք, դրանք նկարագրվում են, վերլուծվում են, թարգմանվում են` ըստ առանձին շեշտադրումների: Տեսանյութերից յուրաքանչյուրը, եթե դուք ուսումնասիրեք, իրենք մասնագիտական աչքով երբ նայում ես, դրանցից հնարավոր է քաղել, վերլուծել այս ընդհանուր դիտարկումները, որոնք ասեցի, որ միասնական, կազմակերպված քաղաքականություն է, անգամ օգտագործվող բառերը այդ իրենց իբր թե որ դրանով փորձում են նվաստացնող վերաբերմունքի արժանացնել, դիտավորությամբ ընդ որում, և արժանանալ թվացյալ իրենց հերոսության իրենց հասարակությունում, այդ ամբողջ ակնհայտ երևում է, որ մի պրոցեսի մաս է, և մենք դա ենք ցույց տալիս»։

Թաթոյանը նշեց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական մարմին է, և քաղաքական մակարդակով բանակցություններ վարելու իրավասություն չունի։

Թեմայի այլ նորություններ