Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները:

Նրա խոսքով ՝ տարածաշրջանում նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար: «Իսկապես տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել, բայց այն շատ օպերատիվ չեզոքացվել է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Հին Թաղեր, Խծաբերդ հակառակորդի հարձակման հետևանքով նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է:

Թեմայի այլ նորություններ