Ռուսաստանի ԱԻՆ-ը Արցախ է ուղարկել 54 վագոն մարդասիրական օգնություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    100%
    11 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 17°C
    44%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    77%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    91%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ռուսաստանի ԱԻՆ-ը Արցախ է ուղարկել 54 վագոն մարդասիրական օգնություն

Ռուսաստանի ԱԻՆ-ը Արցախ է ուղարկել 54 վագոն մարդասիրական օգնություն

Երկաթուղային ճանապարհով շուրջ 1,2 հազար տոննա ընդհանուր քաշով 54 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկվել Արցախ: Բեռը սպասվում է առաջիկա օրերին՝ РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: 

«Հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել Ռուսաստանի ութ քաղաքներից: Առաջիկա օրերին սպասվում է բեռի ժամանումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Արցախում մեկ ամսվա աշխատանքի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, տեղական իշխանությունների հետ համատեղ, 43 բնակավայրում հայտնաբերել է ավելի քան 2.6 հազար ավերված օբյեկտ, որոնցից 220-ը սոցիալական նշանակության են:

«Վնասված շենքերի և շինությունների գնահատումը Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնարավորություն տվեց արագ ձևակերպել կարիքները և ուղարկել երեք մարդասիրական շարասյուն՝ շինանյութերով և առաջին անհրաժեշտության իրերով: Ընդհանուր առմամբ՝ մոտ 352 տոննա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ դրա շնորհիվ արդեն հնարավոր է եղել վերականգնել 28 սոցիալական հաստատություն ու բնակելի տարածք, իսկ աշխատանքը շարունակվում է 147 օբյեկտում:

«Մարզի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար աշխատում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պիրոտեխնիկայի մասնագետները: Ստեփանակերտում և նրա շրջակայքում ականազերծումն իրականացվել է ավելի քան 30 հա տարածքում, որտեղ հայտնաբերվել է ավելի քան 2 հազար պայթուցիկ առարկա»,- ամփոփում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Թեմայի այլ նորություններ