Ռուսաստանցիների մեծամասնությունը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին. ՀԿՀՀՌԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 19°C
    47%
    9 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    89%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    92%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Ռուսաստանցիների մեծամասնությունը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին. ՀԿՀՀՌԿ

Ռուսաստանցիների մեծամասնությունը հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին. ՀԿՀՀՌԿ

Ռուսաստանցիների ավելի քան 70 տոկոսը հետաքրքրվում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությամբ: Այս մասին վկայում են Հանրային կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի տվյալները, որոնք երկուշաբթի ներկայացրել է ՏԱՍՍ-ը: 

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին եւ նոյեմբերի 13-ին, որին մասնակցել է 18 եւ ավելի մեծ տարիքի 1,6 հազար մարդ:

Ռուսաստանցիների զանգվածային գիտակցության մեջ «Ճակատամարտ Ղարաբաղի համար» կլոր սեղանի ժամանակ ներկայացված տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին հետեւում է ռուսաստանցիների 72 տոկոսը, տարածաշրջանում իրադարձություններով ընդհանրապես չի հետաքրքրվում հարցվածների 26 տոկոսը:

Հարցին՝ ո՞վ է հրահրել հակամարտության սրումը, ռուսաստանցիների 33 տոկոսը պատախանել է՝ երկու կողմերը, 36 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ 5 տոկոսը համարում է, որ Հայաստանը, 12 տոկոսը՝ Ադրբեջանը, 6 տոկոսը՝ ԱՄՆ-ն, 5 տոկոսը՝ Թուրքիան:

ՀԿՀՀՌԿ ղեկավար Վալերի Ֆյոդորովը տարածաշրջանում ռուսաստանցիների ուշադրությունը բնորոշել է որպես «շահագրգռված հեռավորության պահպանում»: Ընդ որում, նրա խոսքով, դրական զզգուցումներ են դիտվել այն կապակցությամբ, որ Ռուսաստանը չի մտել ռազմական հակամարտության մեջ:

Կնքված խաղաղ համաձայնագրից օգուտ են ստացել երկու կողմերը, կարծում է ռուսաստանցիների 41 տոկոսը: Հարցվածների կարծիքով՝ խաղաղ համաձայնագիրը կնքելու գործում հիմնական դեր է խաղացել Ռուսաստանը (64 տոկոսը), 16 տոկոսի կարծիքով՝ երկրորդական:

Ռուսաստանցիների 39 տոկոսի կարծիքով՝ հետագայում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խաղաղ կզարգանա, այլեւս պատերազմ չի լինի: Հարցման մասնակիցներից յուրաքանչյուր 10-րդը (12 տոկոսը) կանխատեսում է մոտակա ժամանակում ռազմական գործողությունների վերսկսում, 31 տոկոսը կարծում է, որ պատերազմ կլինի, բայց ավելի ուշ:

Թեմայի այլ նորություններ