Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում գտնվող Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում գտնվող Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան

Ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում գտնվող Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին կհանձնվի Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։
 
«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն՝ անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
 
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Հայտնենք՝ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը որոշ ժամանակով երկկողմանի փակվելուց հետո բացվել է:

Թեմայի այլ նորություններ