Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    47%
    16 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    72%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված

Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումները իրականացնում են ականազերծման աշխատանքներ խաղաղապահ դիտակետերի միջև ընկած տարածքներում, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:

Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և  պայթյունավտանգ առարկաների հեռացում  Շուշի-Լիսագոր ճանապարհին՝ շուրջ 3 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել են:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը:

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուս խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:

Թեմայի այլ նորություններ