Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    88%
    2 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են «Խաղաղության դասընթացներ» անցկացնել Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն այս անգամ դաս են անցկացրել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում:

Ինտերակտիվ դասի սկզբունքով վերջիններս լուսավորչական ակցիա են իրականացրել՝ ներգրավելով ռազմական ճանապարհային ոստիկանության, հումանիտար ականազերծման ստորաբաժանումների և խաղաղապահ զորակազմի հրշեջ պահակախմբի ռուս մասնագետներին: Ավելի քան 50 աշակերտի պատմել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության գլխավոր միջոցառումների մասին:

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինվորականները երեխաներին բացատրել են մարտական գործողությունների դաշտ հանդիսացած վայրերում գտնվելու վտանգի մասին՝ այնտեղ գտնվող բազմաթիվ պայթյունավտանգ առարկաների պատճառով:

Սակրավորները ցուցադրել են ռուս ինժեներների ժամանակակից հանդերձանքը, ականազերծման աշխատանքների ժամանակ կիրառվող ОВР-2 «Сокол» համալիրը՝ նախատեսված ինժեներների պաշտպանության համար:

Դպրոցի բակում խաղաղապահները ցուցադրել են, թե ինչպես է տեղի ունենում տեղանքի ականազերծումը: Հրշեջ ստորաբաժանման զինծառայողները երեխաներին պատմել են, թե ինչից կարող է հրդեհի բռնկում տեղի ունենալ:

Թեմայի այլ նորություններ