Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    8 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    78%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Ռուս խաղաղապահները Գիտելիքի օրը ապահովել են կարգուկանոնն ու անվտանգությունն Արցախում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Գիտելիքի օրն ապահովել են Արցախի բնակչության, այդ թվում երեխաների և ուսուցիչների կարգուկանոնն ու անվտանգությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավելի քան 100 զինծառայող է ներգրավվել Ստեփանակերտի բոլոր դպրոցների և մանկապարտեզների տարածքում, ինչպես նաև Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում: Դիտակետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահներն ապահովում են նաև ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի տարածքով ավտոմոբիլային շարասյուների ուղեկցումն են նաև իրականացնում: Ռուս խաղաղապահների կողմից պարեկություն է իրականացվում հինգ երթուղիներով»,-պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ