Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում. հայտնաբերվել են հրետանային արկեր և կասետային զինամթերք. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    6 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    83%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    57%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում. հայտնաբերվել են հրետանային արկեր և կասետային զինամթերք. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում. հայտնաբերվել են հրետանային արկեր և կասետային զինամթերք. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի ականազերծման հումանիտար ստորաբաժանման սակրավորներն սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել ավելի քան 20 հա տարածք Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ երկու ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին հայտնել է, որ Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են:

Ընդհանուր առմամբ, սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա:

Թեմայի այլ նորություններ