Ռուս խաղաղապահների ջանքերով վերադարձվել է Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուս խաղաղապահների ջանքերով վերադարձվել է Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակիչ

Ռուս խաղաղապահների ջանքերով վերադարձվել է Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակիչ

Արցախում ռուս խաղաղապահները օգնել են գտնել և վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակչի: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Հայաստանի փոխվարչապետ, գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Նոյեմբերի 30-ին տեղեկություն էր ստացվել Ասկերանի Խրամորթ գյուղի երկու բնակչի անհետացման մասին: Ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով նրանք վերադարձվել են հայկական կողմին:

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնում էր ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը:

«Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը։ Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին, որ վերոհիշյալ անձինք բերման էին ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։ Ռուսական զորամիավորման հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատմանը։ Այսօր Համբարձումյան Ադեմնիկը և Խաչատուրյան Ռամիդը տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո կազմակերպվել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անհետ կորած խաղաղ բնակիչների և զինծառայողների որոնման և փոխանակման աշխատանքներ: Այդ խնդրի լուծումը գտնվում է հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական վերահսկողության տակ:

Թեմայի այլ նորություններ