ՌԴ ՊՆ տեղեկագիրը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման մասին (11.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    43%
    4 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    68%
    17 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    38%
    19 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    43%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    53%
    31 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    53%
    26 կմ/ժ
  • Արցախ 22°C
    63%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՌԴ ՊՆ տեղեկագիրը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման մասին (11.12.2020)

ՌԴ ՊՆ տեղեկագիրը ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման մասին (11.12.2020)

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիտորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն քսաներեք դիտակետերում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նախապատերազմական բնակության վայրեր վերադառնալ տեղի բնակիչները։ Մեկ օրում Հայաստանի տարածքից վերադարձել է եւս 569 մարդ։ Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 37 հազար արցախցու անվտանգ վերադարձը: Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: Խաղաղապահ գործողության մեկնարկից ի վեր վերականգնվել է ավելի քան 16 կմ էլեկտրահաղորդման գիծ, 48 հենարան, 31 տրանսֆորմատորային ենթակայան եւ 15 կմ կապի գծեր:

Ավարտվել են Ստեփանակերտի ևս մեկ դպրոցի վերականգնման աշխատանքները։ Թիվ 5 դպրոցը լիովին պատրաստ է կրթական գործընթացի մեկնարկին: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի պայթունավտանգ իրերից մաքրումը: Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 137 հեկտար տարածք, շուրջ 25 կիլոմետր ճանապարհ, 195 տուն եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 4,5 հազար պայթուցիկ առարկա:

Մարտակերտում Ռուսաստանի ՊՆ բժշկական ջոկատի մասնագետները սկսել են բժշկական օգնություն ցուցաբերել զինվորականներին ու տեղի բնակչությանը: Ռազմական հոսպիտալի արտագնա բժշկական բրիգադի կողմից ԴԱՇԲՈՒԼԱԳ բնակավայրում բժշկական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի 24 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 420 քաղաքացու, որոնցից ավելի քան 50 – ը երեխաներ են:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ իրականացվում է զոհվածների մարմինների որոնում եւ փոխանակում: Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկությունների հավաքագրմանը: Ռուսական խաղաղապահ ուժերի սպաների կողմից տեղեկատվության ճշտման համար մշակվել է ավելի քան 440 հեռախոսային դիմում, որոնք ստացվել են "թեժ գծով", անցկացվել է ավելի քան երկու հազար հանդիպում քաղաքացիների հետ:

Թեմայի այլ նորություններ