ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում. Զախարովան՝ Մարտակերտի բնակչի սպանվելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում. Զախարովան՝ Մարտակերտի բնակչի սպանվելու մասին

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցների հետևանքով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան կապակցությամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական ԶՈՒ կրակոցների հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ։ Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի բոլոր հարազատներին ու մտերիմներին»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ իրենց հսկողության գոտում միջադեպեր թույլ չտալու համար ռուս խաղաղապահները մշտական կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների հետ։

Զախարովայի խոսքով՝ սույն ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների խիստ պահպանման անհրաժեշտությունը։

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին և փոխանակվել ականապատ դաշտերի քարտեզներով»,- շեշտել է Զախարովան: 

Թեմայի այլ նորություններ