Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    93%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    63%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    93%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    75%
    2 կմ/ժ
  • Արցախ 18°C
    65%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին

Պուտինն անդրադարձավ եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև առաջացած խնդիրներին

ուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է համարում լուծել բանակցությունների միջոցով: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց իր մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը, մարդիկ դադարեցին զոհվել, իսկ մնացածը երկրորդական է:

«Մարդկանց կյանքի ու առողջության պահպանումն ամենակարևոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»,- նշեց ՌԴ նախագահը:

Արցախի Խծաբերդ-Հին թաղեր ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Թեմայի այլ նորություններ