Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք, հակառակորդին թերագնահատելն իր դերը խաղաց. ԱՀ ԱԺ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    42%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    10 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք, հակառակորդին թերագնահատելն իր դերը խաղաց. ԱՀ ԱԺ նախագահ

Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք, հակառակորդին թերագնահատելն իր դերը խաղաց. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԼՂՀ հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել:

«Սիրելի΄ հայրենակիցներ

Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի Հանրապետության  հռչակման 30-ամյակը: Այն դիմավորում ենք մեր երկրի համար դժվարագույն պայմաններում: Տրամադրությունը տոնական չէ, բայց որոշ եզրահանգումներ անելու համար պատեհ առիթ է:

1991 թվականի սեպտեմբերին անկախության հռչակումը միանգամայն ճիշտ պատմական որոշում էր, որով արցախահայությունը կանխորոշեց իր ապագան:Հետագա 30 տարիները բարդ ու խոչընդոտներով լեցուն էին: 90-ականներին մեզ պարտադրված պատերազմում հաղթեցինք, լծվեցինք պետականաշինության գործընթացին, ու թեև աշխարհը չճանաչեց Արցախի անկախությունը, ստեղծեցինք ժողովրդավարական երկիր՝ բոլոր պետական ատրիբուտներով:

Արդյո՞ք ճիշտ օգտագործեցինք պետություն կառուցելու բացառիկ հնարավորությունը, արդյո՞ք ազնիվ եղանք մեր ու սերունդների առջև. հարցեր են, որ անընդհատ ծառանում են մեր առջև:

Սխալները շատ էին: Փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ չէինք: Հակառակորդին թերագնահատելն ու դիվանագիտական ոչ լիարժեք ջանքերն իրենց դերը խաղացին:

3 տասնամյակ անց պետք է արձանագրենք՝ անկախության հռչակագիրը ռազմաքաղաքական առումով թերի էր: Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունն ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում:

Անկախության ճանապարհը հարթ չէ: Այն տասնամյակներ է տևում: Սակայն, եթե կա հավատ ու կամք՝ անհնարինը դառնում է հնարավոր:

Այսօր դիմելով արցախահայությանը՝ կոչ ենք անում չհուսալքվել, զինվել համբերությամբ, մենք պարտադրված ենք տեր կանգնել Աստծո կամոք ու ճակատագրով  մեզ բաժին հասած հայրենիքին: Բուժել վերքերն ու առաջ գնալ, քանզի սերունդների առջև պատասխանատու ենք, պատասխանատու ենք հանուն հայրենիքի կյանքը զոհած մեր հազարավոր զավակների առջև:

Մենք մեր խոնարհումն ենք բերում 30-ամյա անկախության կերտման ճանապարհին ընկած բոլոր քաջորդիների հիշատակին, ովքեր Արցախի անկախությունը հաստատակամորեն փորագրեցին պատմության չջնջվող արձանագրության մեջ: Խոստանում ենք արժանի լինել նրանց հիշատակին ու կիսատ թողած գործը ավարտին հասցնել:Գիտակցում ենք մեզ սպասող դժվարությունները, բայց հաստատակամ ենք: Աստված մեզ հետ»,- ասված է ԱՀ ԱԺ նախագահի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ