Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամկետների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    61%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    65%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամկետների մասին

Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամկետների մասին

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը չափազանց կարևոր է, որի նշանակությունը դժվար թե կարելի է թերագնահատել։

Այս դիրքորոշումը երեքշաբթի լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք գնահատում ենք մեկ տարի առաջվա փաստաթղթերը չափազանց կարևոր, նույնքան կարևոր և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար, որպես փաստաթղթեր, որոնք մեզ թույլ են տվել վերջ տալ պատերազմին և բռնել տարածաշրջանային տնտեսության և ենթակառուցվածքների խաղաղ զարգացման ուղին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Ռուս խաղաղապահները, ռուսական կոնտինգենտը կատարում են իրենց գործառույթները, ապահովում են անվտանգությունը, վերահսկում հրադադարը, փախստականների վերադարձի գործընթացը։ Սա չափազանց կարևոր է։ Ուստի ստորագրված փաստաթղթերի նշանակությունը դժվար թե կարելի է թերագնահատել»,-ասել է Պեսկովը։ 

Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումներ նախատեսված չեն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ։

«Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հետ հաղորդակցությանը, ապա դա գալիս է Մոսկվայից տարբեր մակարդակներով և բացառապես կանոնավոր կերպով: Ինչ վերաբերում է եռյակի հաղորդակցությանը, եթե  նման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։

Պեսկովը երկուշաբթի լրագրողներին ասել է, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև տեսահաղորդակցության միջոցով բանակցությունների ճշգրիտ ամսաթիվը որոշված չէ, սակայն այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման մասին, որն իբր նախատեսված էր նոյեմբերի 9-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, նշել էր, որ առայժմ նախատեսված չէ նման ձևաչափով հանդիպում:

Թեմայի այլ նորություններ