ՊԲ-ն ռուսական խաղաղապահ ուժերի հետ շարունակում է հակամարտության գոտում խաղաղության ապահովման իր առաքելությունը. Արցախի ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՊԲ-ն ռուսական խաղաղապահ ուժերի հետ շարունակում է հակամարտության գոտում խաղաղության ապահովման իր առաքելությունը. Արցախի ԱԳՆ

ՊԲ-ն ռուսական խաղաղապահ ուժերի հետ շարունակում է հակամարտության գոտում խաղաղության ապահովման իր առաքելությունը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ ռուսական «Կոմերսանտ» թերթին տրված  մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղից»։

«Ադրբեջանական կողմի նման պնդումները նպատակ ունեն աղավաղել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը և շարունակությունն են հանդիսանում վերջին շրջանում այդ երկրի զինված ուժերի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունների, որոնց նպատակն է խաթարել Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու խաղաղապահ առաքելությունը։

Միևնույն ժամանակ, նշենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եղել, կա և լինելու է Արցախի պետականության ու նրա ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը։ Նոյեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի հաստատումից հետո Արցախի պաշտպանության բանակը ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ շարունակում է հակամարտության գոտում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված իր առաքելությունը»,- նշված է Արցախի ԱԳՆ պատասխանում։

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են՝ հայտնում է ԱՀ ՊԲ-ն:

«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ