«Պատրաստ եմ վերանայելու այդ որոշումը». ԱՀ նախագահն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հնարավորություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

«Պատրաստ եմ վերանայելու այդ որոշումը». ԱՀ նախագահն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հնարավորություններին

«Պատրաստ եմ վերանայելու այդ որոշումը». ԱՀ նախագահն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններ անցկացնելու հնարավորություններին

Երկրում ստեղծված անվտանգային իրավիճակով և բարեփոխումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ս.թ. փետրվարին ստորագրել եմ հրամանագիր մինչև 2022 թվականի մարտի 1-ը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին:

Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին ԱԺ նիստում ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ ըստ իրավիճակից բխող մարտահրավերների ու հնարավորությունների փոփոխման, պատրաստ է վերանայելու այդ որոշումը նախատեսված ժամկետից վաղ անցկացնելու համար:
 
Երկրի ղեկավարը հավելել է նաև, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական պահանջին և հետպատերազմյան իրավիճակին համապատասխան: 
 
Նախագահն իր խոսքում հստակ ընդգծել է, որ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման ոլորտում ընթացիկ տարվա կարևորագույն առաջնահերթությունը տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդրի լուծումն է:
 
«Այդ նպատակով կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ բնակարանների գնումից ու տիրազուրկ տների զբաղեցումից մինչև նոր բնակարանների ու բնակավայրերի կառուցում: Այդ ծրագրերում առանցքային դերակատարություն ունեն տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները», - նշել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ