Պատերազմում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից. Արցախի ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 6°C
    91%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    94%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    5 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    94%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    73%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    91%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Պատերազմում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից. Արցախի ՄԻՊ

Պատերազմում զոհվել է 14 ուսուցիչ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից. Արցախի ՄԻՊ

Այսօր մեր առջև գիտելիքի և լուսավորության դռները բացող մարդկանց՝ մեր սիրելի ուսուցիչների մասնագիտական տոնն է։ Ուսուցչի ամենօրյա աշխատանքով է կերտվում երկրի պատասխանատու քաղաքացին, հայրենիքի պաշտպանը, գիտության առաջամարտիկն ու պարզապես մարդը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցիչների և կրթական համակարգի աշխատողների միջազգային օր, լավագույն առիթն է նորից բարձրաձայնելու համակարգում աշխատող անձանց իրավունքների, կրթության կազմակերպման գործում նրանց անգնահատելի դերի և նրանց նկատմամբ պետության և հանրության ամենաբարձր հարգանքի և ուշադրության խիստ անհրաժեշտության մասին։

Ցավոք, մեզ պատուհասած պատերազմն իր բացասական հետևանքներն է ունեցել մեր ուսուցիչների մասնագիտական աշխատանքի բնականոն կազմակերպման վրա։ Պատերազմում զոհվել են 14 ուսուցիչներ, կրթական համակարգի 2600 աշխատակիցներ տեղահանվել են իրենց բնակավայրերից և զրկվել հարազատ կրթoջախում արժանապատիվ աշխատանքի իրավունքից, իրենց սաներին բնականոն և խաղաղ պայմաններում դաստիարակելու հնարավորությունից։ Պատերազմի հետևանքով մի շարք դպրոցներում դասապրոցեսը կազմակերպվում է գերհագեցած դասարաններով՝ ուսուցիչներից պահանջելով հավելյալ ջանքեր՝ կրթական պրոցեսն արդյունավետ կազմակերպելու համար։
 
Այնուամենայնիվ ուսուցիչն իր առաքելության նկատմամբ նվիրվածությունը վերստին ապացուցել է կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար ուսուցման շատ հաճախ խորթ հմտությունները յուրացնելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածի հոգեբանական ծանր պայմաններում կրթական գործընթացը շարունակելու վճռականությամբ։
 
Ներդրած ջանքերի համար ուսուցիչները պետության և հասարակության կողմից պետք է արժանանան ամենամեծ հարգանքին ու գնահատմանը, ինչի մասին այսօր մեծ վերապահումներով կարող ենք խոսել, քանի դեռ ուսուցչի սոցիալական պաշտպանության գործուն մեխանիզմների և կատարած մեծագույն առաքելության համար պատշաճ վարձատրության ներդրման կարիք կա։
 
Սիրելի՛ ուսուցիչներ,
 
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և հավերժ շնորհակալ եմ մեր կյանքում ձեր կատարած նշանակալի առաքելության համար»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը: 
 

Թեմայի այլ նորություններ