Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    57%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 387.905

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո

44–օրյա պատերազմում   զոհվածների աճյունների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝  հարազատները իրենց մեջ ուժ չեն գտնում վերցնելու իրենց  հարազատի կամ որդիների դիերը:

«Կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, և դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները և հուղարկավորությունները իրականացնել»,- ասաց նա:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հոլանդիա, Վրաստան, Գերմանիա և մի շարք այլ երկրներ կրկնակի փորձաքննության համար ուղարկված աճյունների մասունքների նմուշները բոլորը 100%-ով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին:

Թե քանի՞ մասունք կա՝ նախարարը հորդորեց քննչական մարմիներից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու և ի վերջո հուղարկավորելու․«Բայց նաև, մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո մենք պետք է անդրադառնանք այս հարցին և հուղարկավորենք անհատական ձևով, եղբայրական գերեզմանի մասին խոսք չի գնում»:

Ավելի վաղ առողջապահության նախարարը նշել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվածների նույնականացված, բայց չվերցված դիակների Եղբայրական գերեզման լինելու մասին որևէ խոսք չի կարող լինել, քանի որ դրանք նույնականացված դիեր են ու կարող են առանձին հստակ կերպով ունենալ իրենց անհատական գերեզմանները:

Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնց համար ծնողները չեն վերցնում որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, այլ հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է:

Թեմայի այլ նորություններ