Պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները տոնական օրերին շարունակվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    76%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 13°C
    56%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    76%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    77%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    64%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները տոնական օրերին շարունակվել են

Պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները տոնական օրերին շարունակվել են

2022 թվականի հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 752 զանգ, որից 690-ը՝ ճանաչողական բնույթի: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին, իրականացրել հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքները, ինչպես նաև բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են նաև տոնական օրերին: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք: Զինադադարից հետո՝ մինչ օրս, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:

Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ. Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 18 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի։

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար: ԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Թեմայի այլ նորություններ