Պատերազմին մասնակցած ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցվի․ Կառավարությունը հաստատեց միջոցառումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    13 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    90%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    1 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    15 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    65%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20244
  • Դոլար = 388.01

Պատերազմին մասնակցած ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցվի․ Կառավարությունը հաստատեց միջոցառումը

Պատերազմին մասնակցած ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցվի․ Կառավարությունը հաստատեց միջոցառումը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների եւ սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը։

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ առաջարկվում է միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, օրդինատուրայի ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցել։
 

«Շահառու են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողն է մասնակցել եւ/կամ եթե ամուսիններից որեւէ մեկը մասնակից է այս պատերազմին։ Ովքեր կզորացրվեն, կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել կամ տարբեր ջոկատներով, նրանց մասնակցության փաստի հավաստիությունը կհաստատվի համապատասխան լիազոր մարմինների տեղեկանքներով»,- ներկայացրեց նախարարը։

Նա հավելեց, որ եթե որեւէ ուսանող արդեն այդ վճարումը կատարել է, ապա այդ փոխհատուցումը կփոխանցվի նրա հաջորդ կիսամյակի վարձի համար։

«Ովքեր առաջին կիսամյակում կավարտեն իրենց ուսումնառությունը, այդպիսի դեպքեր էլ են հնարավոր, նրանց կվերադարձվի այդ գումարը»,- նշեց Դումանյանը։

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խոսքը պատերազմին մասնակցած անձանց, նրանց ծնողների եւ ամուսինների 1 կիսամյակի վարձի մասին է։

Թեմայի այլ նորություններ