Պատերազմից հետո ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու գործում Ռուսաստանն Արցախի կողքին է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    63%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    60%
    11 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Պատերազմից հետո ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու գործում Ռուսաստանն Արցախի կողքին է

Պատերազմից հետո ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու գործում Ռուսաստանն Արցախի կողքին է

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը՝ շուրջ 22 բեռնատար ավտոմեքենաներով:
 
Շինանյութի տեսքով ստացված օգնությունն Արցախի ԱԻ պետական ծառայության վարչական տարածքում դիմավորել են ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
 
Բոլոր այն բնակավայրերը, որոնք տուժել են պատերազմի հետևանքով, արագ կվերակառուցվեն: Այդ ուղղությամբ Արցախի շինարարներն արդեն որոշակի աշխատանք են իրականացրել:
 
Նշենք՝ ռուս փրկարարների 30 հոգանոց օպերատիվ խումբն Արցախ է ժամանել նոյեմբերի 16-ին՝ բնակչությանն օգնելու նպատակով: Խմբում ընդգրկված են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, փրկարարներ, սակրավորներ, կապի ոլորտի մասնագետներ:
 
Փրկարարներն ունեն անհրաժեշտ տեխնիկա և դաշտային ճամբար: Ռուսաստանը պատրաստ է փրկարարների թիվը հասցնել 150-ի և տրամադրել նաև օդանավ-հիվանդանոց:

Թեմայի այլ նորություններ