Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21515
  • Դոլար = 388

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ամսական 300 հազար դրամ աջակցություն կստանան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Համաձայն «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի՝ հիմնադրամի կողմից աջակցություն են ստանում հաշմանդամություն ստացած անձինք, սակայն հաշվի առնելով, որ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում՝ կապված նրանց առողջական գործընթացի հետ, առաջարկվում է, որ այն հիվանդությունների գծով, որոնց դեպքում ակնհայտ է՝ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև այդ խմբի ստացումը, հնարավորություն ունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով»,- նշեց Առաքելյանը: 

Հիմնադրամը յուրաքանչյուր ամիս տրամադրում է աջակցություն 100 հազար դրամի չափով, իսկ նախագծով առաջարկվում է այդ գումարն ավելացնել ևս 200 հազար դրամով՝ պետբյուջեի միջոցներով՝ 6 ամիս ժամկետով՝ մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալը: 

Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե՝

  • վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.
     
  • ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար՝ 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
     
  • ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը  վնասվածքը կամ խեղումը ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով և այլն:

Թեմայի այլ նորություններ