Պատերազմի հետեւանքով՝ ավերածության արդյունքում տները կորցրած արցախցիները աջակցություն կստանան․ Առաքելյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    84%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 8°C
    62%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    4 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    86%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    74%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Պատերազմի հետեւանքով՝ ավերածության արդյունքում տները կորցրած արցախցիները աջակցություն կստանան․ Առաքելյան

Պատերազմի հետեւանքով՝ ավերածության արդյունքում տները կորցրած արցախցիները աջակցություն կստանան․ Առաքելյան

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված եւ հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ասաց, որ այս միջոցառումը նույնպես վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շարքից է։
 

«Սա վերաբերում է Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց տները՝ ավերածության արդյունքում։ Մենք այս պահին ունենք գործող մի միջոցառում, որը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են իրենց բնակավայրերը»,- ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ բացի ավերածությունների արդյունքում կորցրած տներից կա նաեւ մի փոքր հատված, ովքեր այս պահին ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից։

Այդ քաղաքացիները նույնպես շահառու են հանդիսանալու, այսինքն բոլոր այն քաղաքացիները, ովքեր այս պահին չունեն բնակության վայր Արցախում՝ հանդիսանալու են գործող միջոցառման կամ այս միջոցառման շահառու։

«Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամ աջակցության տրամադրում՝ ե՛ւ չափահաս, ե՛ւ անչափահաս երեխաների մասով»,- ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսինքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 250 հազար դրամ աջակցություն են տրամադրում։

Թեմայի այլ նորություններ