Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    52%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    67%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    50%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    73%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք. Ալեն Սիմոնյան

Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա կոնկրետ արդյունք. Ալեն Սիմոնյան

Արցախյան վերջին պատերազմի հանգամանքները քննելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկը կյանքի է կոչվելու և բոլոր քայլերը ձեռնարկվելու են արդյունավետ աշխատանքի համար: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչպես գիտեք, օրենքը թույլ է տալիս 6 ամսով ստեղծել հանձնաժողով և ևս 6 ամսով գործունեության ժամկետը երկարաձգել: Գիտեք, որ ոչ բոլոր պատգամավորերն էին գաղտնիության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացրել: Կարող եմ ասել, որ հանձնաժողովը միանշանակ գործելու է և նպատակը զուտ գործելը չի լինելու: Այն պետք է ունենա կոնկրետ արդյունք ու զբաղվի կոնկրետ գործողություններով: Հանձնաժողովի գործողությունները կսկսվեն շուտով, երբ մենք կհասկանանք, որ հանձնաժողովի աշխատանքի համար որևիցե տեխնիկական խնդիր չկա»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է դասեր քաղել 30 տարվա անցած ճանապարհից, որը բերեց նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին: ԱԺ նախագահը չի շտապում գնահատականներ տալ, բայց ընդգծում է, որ պետք է վերաիմաստավորել անցած ուղին ու գնալ առաջ սխալների վրա սովորելուց հետո:

«Երկար պետք է վերլուծենք, այս մեծ ցավին մատերի արանքով մենք չենք կարող նայել, շատ բարձր գին ենք վճարել մեր սխալների համար: Շատ կարևորում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը, որ մեր կողմից առաջ քաշվեց, արդյունքները կարող են որոշիչ դեր ունենալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողություններին, որոնց հետևանքով թիրախավորվել են քաղաքացիական անձինք՝ որակելով դրանք սադրիչ:

«Մեզ պետք է իրավիճակ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկտեղ շարունակենք Արցախի հարցով այն քննարկումները, որոնք ընդհատվել են»,-հավելեց ԱԺ նախագահը:

Թեմայի այլ նորություններ