Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 10°C
    91%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    79%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    89%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    79%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում

Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրանցված որոշակի առաջընթաց է տեսնում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ որոշակի առաջընթաց ունենք և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ «բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստն այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ, եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում պետք է ցուցաբերել որոշակի համբերություն:

Թեմայի այլ նորություններ