Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    88%
    11 կմ/ժ
  • Արարատ 23°C
    33%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    65%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում

Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ամբողջությամբ պետք է վերականգնվի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: 

«Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի»,- նշել է վարչապետը:

Թեմայի այլ նորություններ