Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ. BBC
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    88%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    100%
    26 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    13 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    88%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    88%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արցախ 14°C
    74%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ. BBC

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ. BBC

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման համատեղ դիտարկման եւ հսկման կենտրոն ստեղծելու մասին, սակայն մանրամասները հայտնի չէին: BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, թե որտեղ է տեղակայված լինելու եւ ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը:

2  ադրբեջանցի պաշտոնյաներ BBC- ին հայտնել են, որ կենտրոնի գտնվելու վայրի մասին Մոսկվայի հետ բանակցություններում երկու տարբերակներ են առավել շատ քննարկվել՝ Գյանջայում կամ Բարդայում, բայց թուրքական կողմը դեմ է հանդես եկել Գյանջային, քանի որ այս քաղաքը շատ հեռու է խաղաղապահների վերահսկման գոտուց:

 

Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական-դիվանագիտական շրջանակներում BBC- ի աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են դեռ չբացահայտել կենտրոնի ճշգրիտ գտնվելու վայրը, ուստի նույնիսկ անանունության պայմանով լրագրողներին տված հարցազրույցում նրանք հրաժարվել են խոսել ճշգրիտ տեղանքի մասին, բայց մի քանի մանրամասներ, այնուամենայնիվմ հայտնել են:

Հիշեցնենք, մինչեւ վերջերս թուրքական կողմը, շարունակ դիմելով սադրանքների, պետական մակարդակով հայտարարում էր, թե ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը տեղեկայված էր լինելու Ղարաբաղի տարածում եւ իբր թուրք խաղաղապահներ են տեղակայվելու տարածքում՝ ռուս խաղաղապահների հետ միասին: Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ ստիպված եղավ հերքել այս տեղեկությունը: Այդ մասին խոսեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մի քանի օր անց էլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ ի հակառակ Անկարայի հայտարարությունների, կենտրոնը լինելու է Ադրբեջանի տարածքում եւ Ղարաբաղում այն տեղակայելու մասին բանակցություններ, առավել եւս՝ պայմանավորվածություններ, չկան: Տեղակայման վայրի մասին լուրերը, այդուհանդերձ մնում են հակասական:

Այսպես, թուրքական հատուկ ծառայություններում BBC- ի աղբյուրը, որն անմիջականորեն հետեւել է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ կենտրոնը տեղակայված կլինի Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Այս հեռավորության վրա է գտնվում ադրբեջանական Բարդա քաղաքը:

BBC- ի մեկ այլ դիվանագիտական աղբյուր, այն հարցին, թե տեղակայվելու՞ է, արդյոք, համատեղ կենտրոնը Բարդայում, պատասխանել է, որ «դա կարելի է ասել մեծ վստահությամբ»:

Դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը Բարդայում տեղակայելը կարող է տրամաբանական լինել ենթակառուցվածքների պատրաստվածության տեսանկյունից: BBC- ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանից ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն:

«Բարդայի մասին՝ որպես մոնիթորինգային կենտրոնի հավանական գտնվելու վայր, շատ էր խոսվում խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո: Այն բավականին մեծ քաղաք է, ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ հաղորդակցություն», - ասել է Իսազադեն:

Նա  նշել է, որ Ղարաբաղի Մատաղիս բնակավայրը, որը Ադրբեջանի  կողմից գրավվել է հոկտեմբերի  3-ին եւ նրա վերահսկողության տակ անցել նոյեմբերի 10-ի հայտարարությամբ,  կարող է ռազմավարական առումով նույնիսկ ավելի հարմար լինել կենտրոնի համար, քան Բարդան: Սակայն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մոնիթորինգային համատեղ կենտրոնի տեղակայմանը կտրականապես դեմ է հանդես գալիս Ռուսաստանի Դաշնությունը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի շինարարությունն արդեն սկսվել է:

Մեկնաբանելով այս հաղորդագրությունները, թուրքական հետախուզական ծառայություններում BBC- ի աղբյուրը նշել է, որ խոսքը ոչ թե զրոյից որեւէ շենք կառուցելու մասին է, այլ նախկինում վնասված շենքերի վերականգնման: Եթե իսկապես որոշվեր կենտրոնը տեղակայել Բարդայում, ապա մեծ շինարարական նախագիծից կարելի էր խուսափել:

Համատեղ կենտրոնի աշխատանքի ձեւաչափի մասին վերջնական որոշում չկա, քննարկումները դեռ շարունակվում են:

«Կողմերն  այդպես էլ չկարողացան համաձայնության գալ մի շարք մանրամասների շուրջ: Բայց սկզբունքորեն համաձայնություն ձեռք բերվեց, ուստի նրանք որոշեցին համաձայնագիր կնքել կենտրոնի գտնվելու վայրի վերաբերյալ: Կենտրոնի աշխատանքների  ձեւաչափի շուրջ բանակցությունները կշարունակվեն», - BBC- ին ասել է թուրքական հատուկ ծառայությունների պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը  լրատվականի  թուրքական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ, ըստ այդ պահին ձեռք բերված պայմանավորվածությունների, թուրք զինվորները չեն գնա դաշտային դիտարկումների կամ համատեղ պարեկություն: Հրադադարի պայմանները դիտարկվելու են տեխնիկական միջոցների եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով:

Դեկտեմբերի 9-10-ին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը  Բաքու: Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում BBC- ի աղբյուրների, Էրդողանի այս այցը պետք է համընկնի համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների մեկնարկի հետ:

Թեմայի այլ նորություններ