Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    32%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մարզական նախաձեռնությամբ Արցախում է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ  Սաֆարյանին, ովքեր այցելել են Արցախ՝ մարզասարքերով հագեցած մարզական հրապարակներ կառուցելու ծրագրով:

Հանդիպման ընթացքում Լ. Ղարախանյանը կարևորել է սպորտի զարգացումն Արցախում, և հավանություն տվել մարզիկների նախաձեռնած ծրագրին՝ Արցախում սպորտի զարգացման գործում ունեցած  ավանդի համար նրանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնելով շնորհակալագրեր:
 Բնութագրությունը հասանալի չէ
 
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանն անկեղծացավ, որ երբ  պատերազմից հետո՝ օգոստոս ամսին, առաջին անգամ այցելեց Արցախ, տեսնելով տեղի բնակիչների կանգուն լինելը, համառությունը, սեփական հողին կառչելը՝ որոշեց, որ բացի իր այցերից, պետք է կատարել կարևոր գործնական քայլ, որը ինչ-որ չափով կթեթևացնի մարդկանց հոգսերը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Ցանկություն ունեի մարզասարքերով հագեցած մարզական հրապարակներ կառուցելու Արցախում, որին միացավ ընկերս՝ Դավիթ Սաֆարյանը: Մեր ընկերները ցանկություն են հայտնել միանալ մեր նախաձեռնությանը, և  սկզբի համար առնվազն  երեք մարզական հրապարակ կառուցել: Ըստ նախատեսվածի՝ կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն առաջին մարզական հրապարակի կառուցման շինաշխատանքները: Մարզական հրապարակներում կարող են մարզվել տարիքային բոլոր խմբերի, ֆիզիկական տարբեր պատրաստվածություն ունեցող մարդիկ»,- ասել է Ա. Ջուլֆալակյանը՝ կոչ անելով հայությանը՝ շարունակել մեծ սրտացավություն և նվիրվածություն ցուցաբերել Արցախի ժողովրդի նկատմամբ, մեծ ներդրումներ կատարել, որպեսզի այդ ժողովուրդը շարունակի ապրել իր հողի վրա, շենացնի ու ծաղկեցնի իր հայրենիքը:
 Բնութագրությունը հասանալի չէ
 
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ  Սաֆարյանը, ով առաջին անգամ է Արցախում, զրույցում կիսվել է իր տպավորությունների մասին:
 Բնութագրությունը հասանալի չէ
 
«Բավականին լավ ու դրական տպավորություններ եմ ստացել՝ այցելելով Արցախ: Պատերազմը ավարտվել է, և հայրենիքը զգում է բոլորիս աջակցության  ու հոգատարության կարիքը, և մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի նպաստենք նրա զարգացմանը»,- ընդգծել է Դ. Սաֆարյանը:
 
Հանդիպումից հետո մարզիկները այցելել են Ստեփանակերտի «Արցախ» թաղամասում կառուցվող մարզական հրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

Թեմայի այլ նորություններ