Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ Տրդատի բաց խորանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    90%
    1 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    12 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    78%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    88%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ Տրդատի բաց խորանին

Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ Տրդատի բաց խորանին

Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի հիշատակի արարողություն: InterLur.com լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունը կկատարվի նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին»,-ասված է հաղորդագրությունում:

Թեմայի այլ նորություններ