Նոյեմբերի 22-ից վերսկսվել է աճյունների որոնողական աշխատանքը. օպերատիվ խումբը կատարել է 4 ելք. Արցախի ԱԻՊԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 6°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    92%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    93%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    75%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Նոյեմբերի 22-ից վերսկսվել է աճյունների որոնողական աշխատանքը. օպերատիվ խումբը կատարել է 4 ելք. Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 22-ից վերսկսվել է աճյունների որոնողական աշխատանքը. օպերատիվ խումբը կատարել է 4 ելք. Արցախի ԱԻՊԾ

2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ:

Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:
 
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:
 
Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք:
 
Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:
 
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:
 
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է  հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:
 
Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի։
 
Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար:
 
 ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:

Թեմայի այլ նորություններ