Նոյեմբերի 1-14-ը Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Արարատ 23°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Արցախ 15°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Նոյեմբերի 1-14-ը Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են

Նոյեմբերի 1-14-ը Արցախի բոլոր ուսումնական հաստատություններում պարապմունքները դադարեցվել են

Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում նոյեմբերի 1-14-ը պարապմունքները դադարեցվել են: Այս մասին «Արցախպրեսի» հաղորդմամբ, տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:

«Երեկ ԱՀ նախագահի մոտ կայացած ընդգրկուն քննարկման ժամանակ առողջապահության նախարարը ներկայացրել է թվեր, որոնք վտանգավոր են և առաջարկել, որ փակենք բոլոր ուսումնական հաստատությունները, որպեսզի զերծ մնանք կորոնավիրուսային վարակի նոր բռնկումներից:

Նախընտրել ենք 2 շաբաթով դադարեցնել հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների պարապմունքները: Ունենք համայնքներ, որտեղ վարակման դեպքերը շատ են, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություններում էլ (մանկապարտեզներ) շնչառական ուղիների հիվանդությամբ վարակվածների թիվն է աճել։ Այդ իսկ պատճառով ստիպված ենք դադարեցնել դասապրոցեսը»,- ասել է Ղարախանյանը:

Աղբյուրը նշում է, որ ԿԳՄՍ նախարարը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 1-14-ը ներառյալ կկասեցվի Արցախում գործող նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների ուսումնական գործընթացները։

Թեմայի այլ նորություններ