ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արա Այվազյանն ընդգծել է Արցախի կարգավիճակի հաստատման անհրաժեշտությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    13 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    76%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    81%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    59%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    77%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արա Այվազյանն ընդգծել է Արցախի կարգավիճակի հաստատման անհրաժեշտությունը

ՄԽ համանախագահների հետ հանդիպմանն Արա Այվազյանն ընդգծել է Արցախի կարգավիճակի հաստատման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 14-ին  ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Հանդիպման առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը:

Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում  շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտել է, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից: 

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:

Թեմայի այլ նորություններ