ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    83%
    11 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    76%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    60%
    6 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    74%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    2 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    76%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    74%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին

ՄԻՊ-ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին

Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է ուղարկում միջազգային մարմիններին: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից:

Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):

Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:

Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վերլուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:

Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»,- գրել է Թաթոյանը:

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը Արման Թաթոյանի գլխավորությամբ մեկնել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր: Այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Հանդիպումներ են տեղի ունեցել Ներքին Խնձորեսկ գյուղում:

 

Թեմայի այլ նորություններ