ՄԻՊ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել Արցախում հումանիտար խնդրի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    56%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

ՄԻՊ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել Արցախում հումանիտար խնդրի վրա

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրավոր դիմել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել գազատարի խափանումն ու բնակչությանն ապահովել գազով: Թովմասյանն այս խնդրի մասին հայտարարություն արեց հանձնաժողովի նիստում:

«Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է: Մեկ շաբաթից ավել Արցախում գազ չկա: Ադրբեջանական ուժերն արգելում են ռուս խաղաղապահներին անգամ մոտենալ գազատարի պայթեցված հատվածին, և հնարավորություն չի տրվում նորոգել գազատարի այդ հատվածը: Դրա հետևանքով այսօր մենք Արցախում ունենք ինչպես տրանսպորտի հետ կապված խնդիր, այնպես էլ մի շարք արտադրություններում արդեն խնդիրներ կան, մարդիկ հացի արտադրության խնդիր ունեն իրենց երկրում: Սա շատ լուրջ ահազանգ է, որի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային գործընկերներին դիմել եմ տարբեր նամակներով և խնդրել եմ իրենց ուշադրությունն ու հրատապ արձագանքը Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի թեմայի վերաբերյալ»,-ասաց Թովմասյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե առաջիկայում այս տեմպերով շարունակվի, ապա նաև էլեկտրաէներգիայի ճգնաժամ է լինելու Արցախում, քանի որ գերծանրաբեռնված ռեժիմով է էլեկտրաէներգիան սպասարկվում, և այդ արտադրողականության ծավալները չեն կարող երկար ժամանակ ձգվել: Հետևաբար, նա չբացառեց, որ հետագայում Արցախում լինի նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր:

«Այս առնչությամբ ուզում եմ ևս մեկ անգամ աշխարհում բոլորի ուշադրությունը հրավիրել Արցախում սկսված հումանիտար ճգնաժամի վրա»,-ասաց պատգամավորը:

Թեմայի այլ նորություններ