Մինչև վերջ չէինք հավատում, որ թուրքը մեր հողը կմտնի (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մինչև վերջ չէինք հավատում, որ թուրքը մեր հողը կմտնի (լուսանկարներ)

Մինչև վերջ չէինք հավատում, որ թուրքը մեր հողը կմտնի (լուսանկարներ)

Գյումրու Վարդանանց հրապարակում հավաքված արցախցիներից շատերն անհայտ հեռանկարով, բայց մեծ հույսով այսօր վերադարձան Ստեփանակերտ: Կային ընտանիքներ, որոնք արդեն ադրբեջանական կողմի տիրապետության տակ գտնվող գյուղերի բնակիչներ էին:

Սղնախի փոխարեն՝ Ստեփանակերտ: Հակոբջանյանների 13 հոգանոց ընտանիքն այլընտրանք չունի, հայրենի գյուղ այլևս գնալ չեն կարող,  այն արդեն ադրբեջանական տիրապետության տակ է: Միակ ճանապարհը Արցախի մայրաքաղաք վերադառնալն է:

Սղանախի իրենց բնակարանն այս բազմանդամ գերդաստանը չի լքել մինչև այն պահը, երբ հասկացել են, որ թուրքն այլև ոչ թե սարերի հետևում է, այլ  գյուղի մատույցներում:

«Սղնախում երեք տուն ենք թողել, 3 որդիս էլ այնտեղ են: Հիմա գնում ենք Ստեփանակերտ, բայց թե որտե՞ղ ենք  մնալու, չգիտենք, ոչ տուն ունենք, ոչ գնալու այլ տեղ: Սաղ հեչ, կվերականգնվի, բայց, ոչ մարդկային կյանքը: Միջնեկ տղայիս մասին լուր չունենք՝    կենդանի է , թե գերի է, չգիտեմ: Մեր հոգսը մեր տղան է»,- ՀԺ-ի հետ զրույցում արտասվելով պատմեց Վերա Հակոբջանյանը:

Ասաց մինչ այս պահն էլ չի հավատում, որ իր տուն վերադառնալ չի կարող, որ Սղնախն այլևս  իրենցը չէ: «Անցած պատերազմների ժամանակ թուրքը շատ հեռու էր: Մինչև վերջ չէինք հավատում, որ ադրբեջանցիները մոտենում են գյուղին, հենց էդ պատճառով էլ երեխաներին բոլորին հանել էինք,  մեծահասակներով մնացել մեր գյուղում»:   

Մայիլյաններն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղ չեն վերադառնա: Կապրեն հիշողություններով ու մի օր վերջապես իրենց օջախ վերադառնալու սպասումով: Հիմա գնում են Ստեփանակերտ, հետո՝ արդեն չգիտեն:

«2 կռվի մասնակցել եմ, էս մինն ուրիշ էր: 7 ազգ մեկ ազգի՝ հայի դեմ կռվեց: Չկարողացանք հաղթել: Տունս տեղս ստիպված թուրքին եմ թողել»-ասաց Սպարտակ Մայիլյանը:

Նոյեմբերի 3-ից  14 հոգով Գյումրի տեղափոխված Աղասյաններն ավելի հանգիստ և ուրախ մեկնեցին Գյումրիից: Գյուղն էլ է տեղում, իրենց տունն էլ: Ընտանիքի տղամարդիկ զանգել, ասել են, հանգիստ կարող եք վերադառնալ, ամեն բան նորոգել, կարգի են գցել:

«Տղաս ասում ա լոխ նորմալ ա: Ուզում ենք քյանք մեր տները, վախելու բան չունինք, ինչ կլինի, կլինի»,-անվախ ձայնով ու վստահ ասաց Լաուրա Աղասյանը: Տիկին Լաուրան 61 տարեկան է: Ասաց 4 պատերազմ է տեսել, ոչ մեկն այս վերջինին նման չի եղել:

«Սումգայիթից  փախա, եկա Ղարաբաղ, էստի էլ հա կռիվ: Բայց էս մինը շատ փիս կռիվ էր , ապրիլի կռիվը ստի չի իլալ, Սումգաիթինը ստի չի իլալ, ոչ մինը»:

«Եթե ավտոմատի կռիվ  էր, հարց  չկար, պռոստը սա օդային կռիվ էր, մեր մեջքը ջարդեց»,-ավելացրեց նույն ավտոբուսով Ստեփանակերտ վերադարձող Սլավիկը:

Բոլորն էլ Գյումրու հյուրընկալությունից գոհ էին, ասացին իրենց ամեն ինչով պահել, նայել, շահել են, և էլի կպահեն, բայց չեն ուզում մնալ, նախ որ որևէ մեկը պարտավոր չէ նման զրկանքներ կրել և իրենց տևական ժամանակ օթևան տալ, հետո էլ Արցախն է իրենց տունը, իսկ տան դուռը փակ, լույսն էլ հանգած հայրենիք չեն պահում:

Հիշեցնենք, որ Գյումրիում ապաստանած արցախցիների առաջին խումբը, 45 մարդ, Ստեփանակերտ էր վերադարձել նոյեմբերի 19-ին:

Լուսանկարները «Հայկական ժամանակի»

Թեմայի այլ նորություններ