Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շուրջ 300 բնակարան շահագործման կհանձնվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    32%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    86%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    88%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    32%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    74%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    37%
    0 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    52%
    2 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շուրջ 300 բնակարան շահագործման կհանձնվի

Մինչև տարեվերջ Ստեփանակերտում շուրջ 300 բնակարան շահագործման կհանձնվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին:

Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում:

Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար:

Քաղաքաշինության պատասխանատուները Արցախի նախագահին վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, շահագործման կհանձնվեն:

Արցախի նախագահին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Թեմայի այլ նորություններ