Մինչ օրս հայտնաբերվել է 1678 աճյուն. Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23607
  • Դոլար = 389.501

Մինչ օրս հայտնաբերվել է 1678 աճյուն. Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Մինչ օրս հայտնաբերվել է 1678 աճյուն. Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

2021 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 515 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես զանգերի՝ այնպես էլ պատահարների թիվը:

Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ անցած շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հրդեհի 11 դեպք, որից 10-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, մեկ դեպք գրանցվել է Ստեփանակերտում՝բնակելի շինության ծխնելույզում:

Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է կասետային 3 հրթիռ: Սեպտեմբեր ամսվա ընթացքում մաքրվել է 4 հա տարածք:

Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 13, կենցաղային բնույթի՝ 15 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 1, դռան՝ 2 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում, ջրամատակարարում:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Թեմայի այլ նորություններ