Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    56%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    71%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    36%
    12 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.23067
  • Դոլար = 387.905

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է:

«Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել:

Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք:

Մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ: Գուցե պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Մենք մեր խոստումը կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ