Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը. այսօր ԼՂ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է. ԱՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    23%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    49%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 22°C
    30%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    23%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    48%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    23%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը. այսօր ԼՂ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է. ԱՀ նախագահ

Մենք կկառուցենք մեր երազանքի հայրենիքը. այսօր ԼՂ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է. ԱՀ նախագահ

Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ:

«Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր:

Եվ այսօր էլ մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան:

Զորություն, օրհնանք ու խաղաղություն յուրաքանչյուրիդ ընտանիքներին»,- գրել է Հարությունյանը:

Թեմայի այլ նորություններ