Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    77%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    67%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    75%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    8 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    77%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    64%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    56%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    68%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
 
Այսօր Երևանում հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ։
 
Եվս մեկ անգամ շնորհավորել եմ Արա Այվազյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ մեր երկու գերատեսչությունների համակարգված ջանքերի միջոցով հնարավոր կլինի ստեղծված դժվարին պայմաններում արդյունավետ լուծումներ գտնել երկու հայկական պետությունների առջև ծառացած բարդ խնդիրների շուրջ և իրագործել համահայկական նպատակները։
 
Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին։ Քննարկել ենք սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած անձանց ճակատագրերի բացահայտման, ինչպես նաև ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրների արագ լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
 
Նշել եմ, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ երաշխավորելու իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները։

Այսօր Երևանում հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ։ Եվս...

Опубликовано Masis Mayilian / Մասիս Մայիլյան Суббота, 28 ноября 2020 г.

Թեմայի այլ նորություններ