ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    82%
    1 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    52%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    72%
    6 կմ/ժ
  • Արցախ 13°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում:

«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն և կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել իրենց հանձնառությունների կատարումը, հատկապես այն դրույթներով, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին»,- ասված է հայտարարությունում:

Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է արձագանքել հակամարտության բոլոր շրջաններում հումանիտար պահանջմունքներին և անհրաժեշտության դեպքում ընդլայնել Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրվող ընթացիկ օգնությունը: Նա կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին լիարժեք համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ՝ ապահովելու նրանց անարգել հասանելիությունը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է հայտարարությունում:

Թեմայի այլ նորություններ