Լիլիթ Մակունցը և Արտակ Բեգլարյանը քննարկել են ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    82%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    53%
    10 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Լիլիթ Մակունցը և Արտակ Բեգլարյանը քննարկել են ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Լիլիթ Մակունցը և Արտակ Բեգլարյանը քննարկել են ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Արտակ Բեգլարյանը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով:
 

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են Արցախի պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի՝ Վաշինգտոնում գործող գրասենյակների ղեկավարների հետ, ներկայացրել Արցախի ապագայի տեսլականը և քննարկել արդյունավետ համագործակցության հեռանկարները:

Բոլոր հանդիպումներին մասնակցել է նաև ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Թեմայի այլ նորություններ