ԼՂ-ում տեղակայված ՌԴ ՊՆ Խաղաղապահ ուժերը պաշտոնապես հաստատում են․ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    35%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    64%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    11 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    65%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    57%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    47%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21414
  • Դոլար = 388

ԼՂ-ում տեղակայված ՌԴ ՊՆ Խաղաղապահ ուժերը պաշտոնապես հաստատում են․ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք

ԼՂ-ում տեղակայված ՌԴ ՊՆ Խաղաղապահ ուժերը պաշտոնապես հաստատում են․ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք

ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերի զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելության շրջանակներում առաջադրված խնդիրների կատարումը։ Ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 24 դիտակետերում։

Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 481 արցախցու անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 37 707 մարդ։

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Վերջին օրվա ընթացքում ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում է իրականացվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում։ Մաքրվել է 11,9 հա տարածք և 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս է բերվել 172 չպայթած ական և արկ: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում (2020 թվականի նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում (չպայթած զինամթերքից մաքրում) մաքրվել են 148,97 հա տարածք, 31,1 կմ ճանապարհ, 325 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 8 սոցիալապես կարեւոր օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել են 4 760 պայթուցիկ նյութեր:

Մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ապահովվել է վերականգնողական բրիգադի աշխատանքների անվտանգությունը: Մեկ օրում վերականգնվել
500 մ էլեկտրահաղորդման գիծ եւ գազատարի 1,5 կմ կրկնօրինակող հատված Լիսագոր բնակավայրի շրջակայքում։

Արցախցիների բնակության վայրերի վերանորոգման եւ վերականգնման ուղղությամբ վերանորոգման բրիգադը բնակարանային-կոմունալ ծառայության բրիգադի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում Մարտակերտում: Մեկ օրում վերականգնվել է մեկ տուն և 250 մետր էլեկտրահաղորդման գիծ։

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի կողմից շարունակվում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Կազմակերպվել է "թեժ գծի" աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների և անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Ընդհանուր առմամբ ընդունվել է 462 դիմում։ Բոլոր դիմումները փոխանցվել են հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին, որոնց թիվը երեքից հասել է 5-ի:

Խրամորթ բնակավայրում (Ստեփանակերտից 26 կմ հյուսիս) գտնվող ռուսական արտագնա բժշկական բրիգադի ուժերով ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 23 տեղացի բնակչի, այդ թվում 2 երեխայի։ Ընդհանուր առմամբ ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 448 բնակչի, որոնց թվում 52 երեխայի:

Ռուսաստանցի մասնագետները գործնական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի Լեռնային Ղարաբաղի համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին՝ հատուկ վտանգավոր ինֆեկցիաների լաբորատորիայի աշխատանքները կազմակերպելու համար։ Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում:

Թեմայի այլ նորություններ