ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    86%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    47%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    55%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին

ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժով. Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հակադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս  երկու շրջան կա ` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:

Ի պատասխան այդ հայտարարությանը` Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չի կարող լուծվել ուժի միջոցով և  հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։

«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- եզրափակել է Գրիգորյանը:

Թեմայի այլ նորություններ