ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    84%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    100%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    82%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.646

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)

ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի տեղակայման վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագիր (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թ.)

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգը: Հրադադարը պահպանմանվում է շփման գծի ողջ երկայնքով: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից շարունակվում է դիտակետերի ամրաշինական աշխատանքները՝ գաբիոնների, անցակետերի եւ տրանսպորտային վերահսկողության սարքավորումների տեղադրմամբ:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են շարունակում վերադառնալ խաղաղ բնակիչները։ Մեկ օրում նախկին բնակության վայր է վերադարձել եւս 859 մարդ։ Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է արդեն ավելի քան 34 հազար արցախցու անվտանգ վերադարձը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ավարտվել են գազատարի եւ կապի գծերի վերականգնման վերանորոգման աշխատանքները: Վերականգնվել է 12 կմ գազատար և 15 կմ կապի գիծ։ Մեկ օրում վերականգնվել է երկու հենարան և ավելի քան երկու կիլոմետր էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի շրջանների պայթյունավտանգ իրերի մաքրումը: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 1 հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 2876 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 62 հեկտար տարածք, ավելի քան 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի արտագնա բրիգադի կողմից Մխիթարիկենդ բնակավայրում անցկացվել են խորհրդակցություններ եւ մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերվել 11 բնակչի, այդ թվում ՝ 1 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել 287 քաղաքացու, այդ թվում 29 երեխայի։ Մարտակերտում շարունակվում են երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայման աշխատանքները։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է իրականացվել զոհվածների մարմինների որոնում եւ փոխանակում: Գործարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին տեղեկությունների հավաքագրման "թեժ գիծ", Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է իր աշխատանքը։ Տեղեկության ճշտման նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի սպաների կողմից մշակվել է 286 հեռախոսային դիմում և անցկացվել է 1947 հանդիպում քաղաքացիների հետ:

Թեմայի այլ նորություններ