Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    46%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    74%
    13 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    11 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    69%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 16°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21987
  • Դոլար = 388.01

Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը

Կրեմլում հաստատել են գալիք շաբաթ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ տեսակոնֆերանսի անցկացումը

Հաջորդ շաբաթ ծրագրվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ չեն բացառվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումները, որոնք նվիրված էին եռակողմ փաստաթղթի ստորագրման տարեդարձին, որի ստորագրումից հետո դադարեցվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

«Ինտերֆաքս»-ի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ հեռակոնֆերանսի ռեժիմով միջոցառումները նախատեսված են հաջորդ շաբաթվա սկզբին:

Ավելի ուշ հայտնի դարձավ,  որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եռակողմ հանդիպում այս պահին նախատեսված չէ՝ Հայաստանի հանրային ռադիոյին հայտնել են կառավարությունից:

Թեմայի այլ նորություններ