Խծաբերդից գերեվարված անձանց հետ վերադարձն առաջիկայում հանգուցալուծում կստանա. Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 14°C
    69%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    85%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    68%
    8 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    4 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.21976
  • Դոլար = 388

Խծաբերդից գերեվարված անձանց հետ վերադարձն առաջիկայում հանգուցալուծում կստանա. Ավինյան

Խծաբերդից գերեվարված անձանց հետ վերադարձն առաջիկայում հանգուցալուծում կստանա. Ավինյան

Գերիների տվյալների ճշտման աշխատանքները շարունակվում են: Ինչպես փոխանցում է InterLur.com լրատվական գործակալությունը, այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:

«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ», - ասաց Տիգրան Ավինյանը:

Խոսելով Խծաբերդից գերեվարված անձանց մասին՝ փոխվարչապետը նշեց, որ տվյալները ճշտվում են, և այդ նպատակով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Արցախում է: Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում և ակնկալում է մոտ ժամանակներս հանգուցալուծում», - ասաց Ավինյանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 16-ին հայտնել է, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր: Միջադեպի առաջին իսկ ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ