Խաղաղապահները ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    11 կմ/ժ
  • Լոռի 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    70%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    79%
    6 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25767
  • Դոլար = 387.905

Խաղաղապահները ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռ Դ պաշտպանության նախարարությունը:

«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Հիդրոտեխնիկայի մասնագետները ինժեներական աշխատանքներ են սկսել Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ ջրամբարի կառուցման ուղղությամբ:

«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահպանման ուղղությամբ, և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ՝ անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է մի ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

Թեմայի այլ նորություններ