Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով. Մուրադով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    89%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    46%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    76%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    63%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով. Մուրադով

Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով. Մուրադով

Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի  հրամանատար Ռուստամ Մուրադովը տեսակոնֆերանսի ժամանակ զեկուցել է ՌԴ նախագահին խաղաղապահ զորքերի կատարած աշխատանքի մասին։ Գեներալը նշել է, որ հակամարտող կողմերի հրամանատարության  և տեղական վարչակազմերի հետ ստեղծվել են գործնական հարաբերություններ։ ԼՂ տարածքը բաժանված է պատասխանատվության երկու գոտու: Հյուսիսում խնդիրները կատարում է 15-րդ մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակը՝ 11 դիտակետում: Հարավի գոտում և Լաչինի միջանցքում՝ երկրորդ գումարտակը՝ 11 դիտակետում: Ստեփանակերտ քաղաքում գործում է խաղաղապահ ուժերի ղեկավարումն իրականացնող հրամանատարական կետ։
 
Դիտակետերն ապահովված են կապի բոլոր տեսակներով, այդ թվում՝ փակ, արբանյակային և տեսակապի միջոցներով: Աշխատանք է տարվում կետերը տեսահսկման շարժական համակարգերով համալրելու ուղղությամբ: Այդ համակարգերը թույլ կտան իրականացնել հեռավար վերահսկում ամբողջ շրջագծով, ներառյալ՝ գիշերային ժամերին։ Մուրադովը նաև նշել է, որ  իրավիճակի վերահսկման համար շուրջօրյա ռեժիմով կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր: Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով. Մուրադով:

Թեմայի այլ նորություններ